Ֆիզուլի շրջանի ուղղությամբ հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում ականի պայթյունից զոհվել է ադրբեջանական բանակի 3 զինծառայող: Այս մասին Trend-ին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում:
Հաղորդվում է, որ ևս 6 զինվոր վիրավորվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է:
Դեպքը տեղի է ունեցել խրամատների ամրացման աշխատանքների ժամանակ:









































