YouTube-ում տեսանյութ է հայտնվել Քեսաբի ամայացած եկեղեցիներից մեկի մասին: Տեսանյութը նկարահանվել է ապրիլի 5-ին:
Այնտեղ երևում է Գալատուրանի հայկական եկեղեցիներից մեկը, որը թվագրվում է 1908 թվականին: Լքված եկեղեցում Աստվածաշնչերն անվնաս են, շենքը որևէ լուրջ վնաս չի կրել, սակայն պատերազմի շունչն այնտեղ ակնհայտ էր:
Եկեղեցին տեսախցիկի առջև ներկայացրել է «Իսլամական ճակատի» առաջնորդներից մեկը, ով խոստացել է քաղաքի գրավումից հետո վերականգնել եկեղեցիներն ու հանձնել քրիստոնյա սիրիացի եղբայրներին:










































