Հետզհետե իրիկնացող Երևանում շարունակում է իշխել տոնական բարձր տրամադրությունը: Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Շառլ Ազնավուրի հրապարակում թևածում է ժողովրդական երգն ու երաժշտությունը՝ ինքնատիպ հմայք հաղորդելով Մայրության և գեղեցկության տոնին:
Իրենց ելույթներով երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի տոնական բարձր տրամադրությունն ապահովել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժիշտները:
«Առաջին լրատվական»-ի տեսախցիկը ներկայացնում է պատառիկներ տոնական համերգից:










































