Ստամբուլում Բոսֆորի նեղուցի վրայով երրորդ կամրջի կառուցման ժամանակ փլուզվել է մետաղյա կոնստրուկցիան, ինչի հետևանքով 3 մարդ մահացել է: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Փլատակների տակ է մնացել երեք բանվոր:
Բոսֆորի նեղուցի վրայով երրորդ կամրջի կառուցումը նախատեսվում է ավարտել 2015-ին: Հենց նույն տարում էլ այն կհանձնվի շահագործման:








































