Հայտնի երգչուհի Մադոննայի՝ ավելի քան 3 հազար դոլար արժողությամբ ներքնազգեստը գողացել են: Միջադեպը տեղի է ունեցել L’Uomo ամսագրի համար նկարահանումների ժամանակ՝ գրում է DNAinfo.com կայքը:
Գողացված իրերի թվում է ժանյակազարդ կրծկալը՝ Դեբորա Մարքիթից, որն արժե ավելի քան երկուսուկես հազար դոլար: Այն հենց դիզայներն էր ուղարկել երգչուհուն՝ նկարահանումների համար:
Ոստիկանությունում հայտնել են, որ ամսագրի աշխատակիցը նկատել է դրանց անհետանալը նկարահանումներից անմիջապես հետո:










































