Ռուսաստանը փորձում է գրավել Ուկրաինան գազային-տնտեսական ագրեսիայի միջոցով:
Այս մասին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է կառավարության նիստի բացման ժամանակ, գրում է ՈՒՆԻԱՆ-ը:
«Մեր ռուս հարևաններն Ուկրաինայի դեմ ագրեսիայի ևս մեկ տեսակ են կիրառել` գազային ագրեսիան»,- նշել է վարչապետը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի համար բարձրացրել է գազի գները` հազար խորանարդ մետրի համար պահանջելով գրեթե 500 դոլար:
«Այդ գինն ամենաբարձրն է Եվրոպայի տարածքում: Եվ դա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գին է: Ռուսաստանին չհաջողվեց գրավել Ուկրաինան ռազմական ագրեսիայի միջոցով, այժմ գազային-տնտեսական ագրեսիայի միջոցով է իրացվում Ուկրաինայի վրա ճնշման և այն գրավելու ծրագիրը»,- ընդգծել է նա:










































