Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն վստահ է, որ իր թիմի հարձակվող Նեյմարը ժամանակի ընթացքում մեծ հաջողությունների կհասնի Եվրոպայում:
Այդ կապակցությամբ արգենտինացի մասնագետը մտաբերել է «կապտանռնագույններ»-ի մյուս հարձակվողին` Լիոնել Մեսսիին:
«Մեսսիի և Նեյմարի միջև տարբերությունը կայանում է նրանում, որ Լեոն ավելի երկար ժամանակ է խաղում Եվրոպայում: Նրանք երկուսն էլ մեծագույն ֆուտբոլիստներ են, ովքեր պատասխանատվություն են կրում իրենց հավաքականների ելույթների համար: Հիանալի է, որ «Բարսելոնա»-ի կազմում հանդես են գալիս երկու այսպիսի ֆուտբոլիստներ»,- Marca-ն մեջբերում է Մարտինոյի խոսքերը:









































