Թուրքիան շարժիչներ կարտադրի հայրենական անօդաչու սարքերի համար՝ գրում է Sabah թերթը:
Սպասվում է, որ այդ նախագիծը կիրականացվի առաջիկա երկու տարիների ընթացքում:
Թերթի տեղեկություններով՝ Թուրքիայի աերոտիեզերական տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոնի (TUSAŞ) կողմից ստեղծվել է ռազմական ինժեներների հատուկ խումբ:
Ավելի վաղ Թուրքիան ստեղծել էր իր առաջին՝ ANKA անօդաչուն: Դրա ստեղծման աշխատանքները տարվել են 2004 թվականից: Նախագծի վրա աշխատել է մոտ 180 ինժեներ: ANKA-ն դասվում է թռիչքի մեծ տևողականությամբ միջին բարձրության հասնող սարքերի դասին:










































