Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Արեշի «լավ տղու» բարդույթով ղեկավար է եղել Վանեցյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լոս Անջելեսում ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությանը, նշել է. «Արթուր Վանեցյանը՝ դե-յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է արել իր գերագույն հրամանատարի դեմ. սա անարգանք է Հայաստանի ԶՈւ-ի նկատմամբ, սպայի պատվի համար դրանից ավելի մեծ անարգանք չկա, սպայի այդպիսի արարքը նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Այդպիսի բան վերջին անգամ արել են 1991 թվականին պուտչիստները»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վարչապետի այս գնահատականի վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրին լրագրող Կարպիս Փաշոյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը:

Կարպիս Փաշոյանի դիտարկմամբ՝ պուտչիստները 1991-ին փորձում էին հեղաշրջում անել, իշխանությունը վերցնել իրենց ձեռքը, և նրանց հետ համեմատությունը պատահական չէր. «Լուրջ կասկածներ կան, որ Ա. Վանեցյանը փորձում էր հեղաշրջում իրականացնել և իշխանությունը վերցնել իր ձեռքը: Այս ամենի նախադրյալները կային անցած տարվանից ի վեր: Նա նախաձեռնություն դրսևորեց, որ դառնա ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, քիթը մտցնում էր իրեն չվերաբերող գործերի մեջ, փորձում էր միջամտել կառավարության աշխատանքներին, ամեն ինչ անում էր, որ իր վարկանիշը բարձրանա և ինչ-որ իմաստով մրցում էր վարչապետի հետ. երևում էր, որ նա քաղաքական լուրջ ամբիցիաներ ունի: Բայց նա միամտություն դրսևորեց, իր խաղաքարտերը շուտ բացեց և դարձավ իր ամբիցիաների զոհը»,- նշեց լրագրողը՝ նաև ընդգծելով, որ քաղաքական պատասխանատվությունը, այնուամենայնիվ, վարչապետի ուսերին է, քանի որ նա է Վանեցյանին նշանակել ԱԱԾ պետ: «Բազմաթիվ ինտելեկտուալ, ուժեղ սպաների ցանկից վարչապետն ընտրեց, թերևս, ամենաանհաջող տարբերակը՝ Արեշի «լավ տղու» բարդույթով տառապող և չեկիստական աշխարհայացքով, կիսագրագետ սպայի: Վանեցյանն ինքնուրույն չի գործում, նրան հուշում են, և նրան հուշող շրջանակները տապալվելուց հետո նրան մի կողմ կշպրտեն»,- նշեց Կ. Փաշոյանը:

«Պարոն Վանեցյանը չափազանց շատ էր սրտին մոտ ընդունել այն ժողովրդական սերն ու համակրանքը, որ ստացել էր Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո: Նա ուղղակի նստել էր Ն. Փաշինյանի վարկանիշի վրա ու վայելում էր արևից եկող սերն ու ջերմությունը, որը շատ արագ դադարեց, և հիմա, կարծում եմ, նա իրեն զգում է՝ ինչպես սառը ցնցուղի տակ»,- նշեց Վ. Ալեքսանյանը:
«Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց իմ խոսքերի հետևանքների մասին խոսելու». անդրադառնալով վարչապետի կոշտ քննադատությանն ի պատասխան Վանեցյանի այս արտահայտությանը՝ ՔՊ հանրային կապերի համակարգողը նշեց. «Սա էժան շանտաժային տեքստ է, որի հեղինակը, կարծում եմ, կին է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում