Կունալ Բալը, որին հեռացրել են Microsoft ընկերությունից, 4 տարում 1 մլրդ դոլար է վաստակել, հայտնում է Wall Street Journal-ը:
2007-ին Microsoft ընկերությունը կրճատել է իր հնդիկ աշխատակից Կունալ Բալին, քանի որ ԱՄՆ կառավարությունը նրան մերժել է վիզայի երկարաձգման հարցում: Վերադառնալով հայրենիք՝ 2008-ին Կունալը MoneySaver անունով ընկերություն է հիմնել, որը զեղչի կտրոններ է առաջարկում: Այդ նախագծի հարցում նրան օգնել է նրա դպրոցական ընկեր Ռոհիթ Բանսալը:
Երկու տարի անց հաճախորդները Կունալին ու Ռոհիթին խնդրել են ինտերնետ-խանութ բացել, որը հետո կոչվել է Snapdeal ու դարձել ամենահաջողվածներից մեկը Հնդկաստանում: Հետո նա որոշել է ստեղծել Snapdeal բջջային հավելվածը:
«Միակ բանը, որ մենք այն ժամանակ գիտեինք, այն էր, թե ինչպես գրանցել սեփական դոմենի անունը»,- պատմում է Բալը:
Միայն վերջին տարում Snapdeal-ի եկամուտը աճել է հնգակի և արդեն մոտեցել տարեկան 1 մլրդ դոլարին:








































