Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է՝ կապված ծնկի հոդի սուր բորբոքման հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հաղորդվում է, որ 77-ամյա միլիոնատերն այս գիշերն անց է կացրել Միլանի «Սան Ռաֆաելե» հիվանդանոցում: Կատարվել են անհրաժեշտ փորձաքննություններ ու հետազոտություններ, այդ թվում՝ համակարգչային տոմոգրաֆիա: Ներկայումս Բեռլուսկոնին գտնվում է իր անձնական բժշկի՝ Ալբերտո Ձանգրիլլոյի հսկողության տակ:
Չի բացառվում, որ նրան շուտով դուրս գրեն հիվանդանոցից:
Վերջին անգամ Բեռլուսկոնին «Սան Ռաֆաելե» հիվանդանոցում եղել էր 2011-ի հուլիսին, երբ լոգարանում սայթաքելու հետևանքով փոքր-ինչ վնասել էր գլուխը:









































