ԱՄՆ Տեխաս նահանգի իշխանությունները հինգշաբթի օրը մահապատժի են ենթարկել սերիական մարդասպան Թոմի Սելսին՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը մերժեց նրա փաստաբանների պահանջը՝ բացահայտել ներարկման բաղադրության մեջ մտնող դեղորայքի ծագումը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Քննչական տվյալներով՝ 49-ամյա Սելսի գործողությունների զոհ է դարձել 22 մարդ, այդ թվում՝ 11-13 տարեկան երեխաներ: Մարդասպանը մահապատժի էր դատապարտվել դեռևս 2000-ին:










































