Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Սերժ Սարգսյանի գաղտնի օպերացիան

Մինչ հասարակությունը փորձում էր գլուխ հանել կուտակային-չկուտակային դիլեմայից, որ առաջադրել էր Սահմանադրական դատարանը, ինչպես ասում են` շաբաթը ուրբաթից շուտ եկավ, և այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստի արդյունքում անսպասելիորեն հայտնի դարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին:

Սա իսկապես անակնկալ զարգացում է` հատկապես նկատի ունենալով և այն, որ հայաստանյան քաղաքական դաշտի համար սովորական դարձած արտահոսքեր, մամուլի նախնական հրապարակումներ չկային, և Տիգրան Սարգսյանի մոտալուտ հրաժարականի մասին ոչ մի «լավատեղյակ աղբյուր» չէր հայտնել: Այս իրավիճակը, ըստ էության, նույնիսկ զարմանալի է Հայաստանի համար, և սրանով կարծեք թե վկայվում է մի բան, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, ըստ էության, կարող է և լինել այսպես ասած` Սերժ Սարգսյանի «պլանավորած գաղտնի» մի օպերացիա, որը իրապես գաղտնի պահելու համար ձեռնարկվել են հատուկ միջոցառումներ և զերծ պահել մամուլն արտահոսքերից:

Ավելին, օրինակ, նույնիսկ Մաքսային միությանը անդամակցելու մասին սեպտեմբերերեքյան հայտարարությունը նման գաղտնիություն չունեցավ և մեկ-երկու օր առաջ արդեն մամուլում հրապարակումներ էին եղել, թե ինչ է պատրաստվում Մոսկվայում հայտարարել Սերժ Սարգսյանը: Եվ այս տեսանկյունից Տիգրան Սարգսյանի հրաժարականն իսկապես առանձնահատուկ կարելի է համարել: Թե ինչու է հատկապես այսպես գաղտնիության պայմաններում նախապատրաստվել այդ հրաժարականը, երևի թե ժամանակը ցույց կտա: Տարբերակը, որ Տիգրան Սարգսյանն է Սերժ Սարգսյանի համար անակնկալ հրաժարական տվել, երևի թե ամենաանհավանականն է, որովհետև հազիվ թե Սարգսյանն այսօր որոշեր հրաժարական տալ, և Սերժ Սարգսյանն էլ հենց այսօր ընդուներ այդ հրաժարականը:

Այսպես թե այնպես, պետք է արձանագրել, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը հանրայնորեն պահանջված հրաժարական է, քանի որ նրա ղեկավարած կառավարության տնտեսական քաղաքականությունը, մեղմ ասած, կարելի է համարել տապալված: Մյուս կողմից` շատ կարևոր հանգամանք է նաև այն, որ ոչ իշխանական հայտնի քառյակը պատրաստվում էր ապրիլի 28-ին բարձրացնել նրա հրաժարականի հարցը և նաև այդ մասով շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել: Այսինքն` ըստ էության ստացվեց, որ Սերժ Սարգսյանը կանխեց ոչ իշխանական քառյակին: Այսպես թե այնպես, Հայաստանի ներքաղաքական կյանքը իսկապես դառնում է շատ հետաքրքիր, թեև իհարկե հարց է, թե հասարակությունը այս ամենից ի՞նչ է շահելու` հետաքրքրությունից բացի:

Այս պահին արդեն կասկած չկա, որ հանրապետության ներքաղաքական կյանքում ներկայումս առանցքային գործընթաց է դառնալու վարչապետացուների մրցավազքը:

Լուսանկարը՝ Ֆոտոլուր-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում