Մայլի Սայրուսի, Ջասթին Թիմբերլեյքի և ամերիկացի այլ աստղերի՝ Ֆինլանդիայում կայանալիք համերգները կարող են չեղյալ հայտարարվել Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով՝ գրում է The Financial Times-ը:
Hartwall Arena մարզադաշտը, որտեղ պետք է ելույթ ունենան այս արտիստները, պատկանում է ֆիննական Arena Events OY հոլդինգին: Այն վերահսկում են ԱՄՆ պատժամիջոցների ներքո հայտնված ռուս 3 գործարարներ՝ ասված է հոդվածում: Թերթի հաղորդմամբ՝ նրանք են՝ Գենադի Տիմչենկոն, Արկադի և Բորիս Ռոտենբերգները:
Սայրուսի և Թիմբերլեյքի համերգները պետք է կայանան մայիսին և հունիսին՝ համապատասխանաբար:











































