Նիդերլանդների փոքրիկ կինոթատրոններից մեկում վերանորոգման ժամանակ հայտնաբերել են ավելի վաղ կորած համարվող «Սեր, կյանք ու ծիծաղ» կոչվող ժապավենը, հայտնում է BBC-ն:
1923թ. արտադրության ֆիլմը, որում գլխավոր դերակատարն է բրիտանական համր կինոյի աստղ Բետտի Բալֆուրը, մտնում էր «Բրիտանական կինոյի արվեստի 75 ամենափնտրվող ֆիլմերի» ցանկում:
Բրիտանիայի կինոյի ինստիտուտը մտադիր է ցուցադրել Ջորջ Պիրսոնի 90-րոպեանոց ֆիլմը արդեն այս տարի:










































