Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը գլխավորել է այն երգիչների վարկանիշային աղյուսակը, ովքեր լավ են պարում: Նրա թվերքինգը լավագույնն են համարել նույնիսկ Մայքլ Ջեքսոնի «լուսնային պարի» և Gangnam Style-ի հետ համեմատած, գրում է lady.ru-ն:
Էֆեկտիվ պարային շարժումների վարկանիշային աղյուսակը կազմել է լոնդոնյան The London Cabaret Club կաբարե ակումբը:
Սայրուսին հետևել է Մադոննան: Երրորդ տեղը հատկացրել են Մայքլ Ջեքսոնին:
Լավագույն հնգյակի մեջ են Պակ Չե Սայը իր Gangnam Style-ով և Քայլի Մինոուգը իր Locomotion-ով:
Վարկանիշային աղյուսակի հեղինակները նշել են նաև Բեյոնսեի և Մայլիի հոր՝ քանթի կատարող Բիլ Ռեյ Սայրուսի պարերը:









































