Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդել Ժիզել Բունդխենը ոչ միայն կրկին դարձել է H&M-ի գարուն–ամառ հավաքածուի դեմքը, այլև, ինչպես անցած անգամ, երգել է դրա գովազդում:
Մոդելը կատարել է Blondie Heart of Glass ստեղծագործությունը, փոխանցում է Vogue.ua-ն: Երաժշտական պրոդյուսերը ֆրանսիացի հայտնի դիջեյ և պրոդյոսեր Բոբ Սինքլերն է:
Երգն ու տեսահոլովակը կհայտնվեն միայն մայիս ամսին, սակայն առաջարկում ենք դիտել, թե ինչպես է Ժիզելը կատարել Kinks All Day and All of the Night հիթը H&M ընկերության նախկին գովազդում:
Մակնիշի գարուն-ամառ հավաքածուն խանութներում կհայտնվի միայն մայիս ամսին:











































