30-ամյա հնդիկ Պակիրապա Խունագունդին տառապում է սննդային հազվադեպ խանգարումով: Նա չի կարողանում և չի դադարում ոչինչ ուտել, բացի աղյուսից, ցեխից և մանրախճից:
Ինչպես գրում է Metro-ն՝ հնդիկը հասկացել է, որ բացի աղյուսից, ցեխից, այլևս ոչինչ ուտել չի կարող, երբ ընդամենը 10 տարեկան էր: Քաղցը հագեցնելու համար նա օրական երեք կիլոգրամ ցեխ և մեկ աղյուս է ուտում:
Բժիշկները ենթադրում են, որ տղամարդը տառապում է պայկե կոչվող հիվանդությամբ, որը հազվադեպ է բուժվում: Այս հիվանդությամբ տառապող մարդիկ սկսում են ուտել ուտելու համար ոչ պիտանի առարկաներ:
Աղյուսներ ուտող տղամարդու առողջության վրա նրա համային նախընտրությունը չի ազդել: Շուտով նա պլանավորում է Հնդկաստանով մեկ շրջագայության գնալ, որպեսզի բոլոր ցանկացողներին ցուցադրի իր զարմանահրաշ ընդունակությունները:











































