Վերջին 10 տարվա ընթացքում ԱՄՆ պետբյուջեի պակասուրդն առաջին անգամ հասել է 1 տրլն դոլարի։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, փոխանցում է DW-ն։
ԶԼՄ-ների տվյալներով՝ տարեկան հաշվարկով պակասուրդն աճել է 19 տոկոսով։ Եկամուտն աճել է 3 տոկոսով և կազմել ավելի քան 3 տրլն դոլար։ այդ շրջանում ծախսերը գերազանցել են 4,15 տրլն դոլարը։
ԱՄՆ բյուջեն հսկայական եկամուտ է ստացել մաքսատուրքերի գանձման հաշվին, ինչպես նաև Չինաստանի և մյուս երկրների հետ առևտրային վեճերի արդյունքում։