Saturday, 04 07 2026
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած

Ինչու է նախկին վարչապետը «ծռում հայելին»

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդաշարի եթերում խոսելով տնտեսական քաղաքականության և իրավիճակի մասին, գործնականում զբաղված էր հայելին ծռելով, կամ առնվազն հաղորդաշարի այդ թողարկումը պետք է վերնագրվեր «Ծուռ հայելու առաջ», որովհետև նախկին վարչապետը զբաղված էր իրականությունը ծռելով, կամ իրականում՝ մանիպուլյացիայի ենթարկելով: Մասնավորաբար, Հրանտ Բագրատյանը, հիշատակելով 7 ամսում 4,1 տոկոս աճի մասին, հայտարարում է. «Ցույց են տվել 7 ամսում 4.1% աճ շինարարության մեջ, բայց ցեմենտի աճ չունենք: Մի՞թե ամբողջ աճը ստացվել է ցեմենտի տնտեսման հաշվին: Ահա այսպիսի ցուցանիշների շարք կա, որով մենք ստուգում ենք և տեսնում ենք, որ տնտեսական աճն ուռճացված է»: Իրականում ոչ թե ուռճացված է տնտեսական աճը, այլ փակված են նախկին վարչապետի աչքերը կամ տեսադաշտը, որովհետև Հայաստանում արձանագրված է ցեմենտի 3,3 տոկոս ներկրման աճ, և արտադրության աճ՝ 0,6 տոկոս: Հրանտ Բագրատյանը խոսում է նաև Ղազախստանից Հայաստան եկած 2,3 միլիարդ դոլարի մասին՝ իբրև թե Հայաստանից գնված մեքենաների դիմաց:

«Ավտոներկրումը Ղազախստանից մեզ բերել է մոտավորապես 2.3 մլրդ դոլար, որն ավելին է, քան ռուսական տրանսֆերտները, ինչն ամրացնում է դրամը, շատ իզուր, ես չգիտեմ՝ ինչ պետք է անել ԿԲ-ում՝ պարզապես մտնել ու զենքով մտնել և գնդակահարել, որ երբեք թույլ չտան դրամի ամրացում… Ղազախստանի կողմից բավական է մի որոշում, և հայկական այդ խուլիգանությանը վերջ կդրվի: Մենք Ղազախստանից 2.3 մլրդ դոլար հավելյալ փող ստացանք ավտոմեքենա վաճառելով, միայն բյուջեում, իմ գնահատմամբ, լրացուցիչ եկամուտները կազմեցին 65 մլրդ դրամ, որը մենք չէինք սպասում»: Եթե նույնիսկ ղազախները գնեին Հայաստան ներկրված բոլոր մեքենաները, ապա գումարային թիվը երևի թե չհասներ 2,3 միլիարդ դոլարի: Թե ինչպես է հաշվել այդ թիվը նախկին վարչապետը, ըստ երևույթին հայտնի է միայն իրեն: Իսկ վիճակագրությանը հայտնի է ընդամենն այն, որ Ղազախստանի հետ ընդհանուր առևտուրը 2018-ին կազմել է մոտ 10 մլն դոլար, իսկ 2019-ի առաջին կիսամյակում՝ 2 մլն դոլար:

«Պաշտոնապես գրանցված գործազուրկները 5 տարի առաջ 180 հազար էին: Սերժ Սարգսյանի օրոք նրանք ընդհանրապես մի 80 թե 100 հազարով պակասել են»: 2008-2018թթ․-ին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը երբևէ չի գերազանցել 85 հազարի շեմը (2010թ), իսկ նախորդ իշխանության օրոք 80-100 հազարով գրանցված գործազուրկների թվի նվազման մասին պնդումն աբսուրդային է, քանի որ 2017-ին այն կազմել է 76 հազար, իսկ 2018-ին՝ 64 հազար: Ըստ այդմ հարց է առաջանում, ինչո՞ւ է նախկին վարչապետը ներկայացնում կեղծ տվյալ և «ծռում հայելին»: Բագրատյանը՝ գործարարներին ԱԱՀ վերադարձման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին խոսելով, նրան վերագրում է բառեր, որոնք վարչապետը չի հնչեցրել: Նա ակնհայտորեն խեղաթյուրում է գրառման տեքստը և վարչապետին է վերագրում բառեր, որոնք երբևէ չեն ասվել կամ գրվել: Այնուհետև Հ. Բագրատյանը սկսում է հիմնավորել, թե դրանով վարչապետը «ռեկետի» է ենթարկում տնտեսվարողներին: Փաստացի Հ. Բագրատյանը վարչապետին է վերագրում երբևէ չասված կամ չգրված մտքեր և դրանց համար քննադատում է նրան: «Մենք չունենք բյուջետային մուտքերի էական ավելացում», ասում է նախկին վարչապետը, այն դեպքում, երբ 2019-ի առաջին 7 ամիսներին արձանագրված բյուջեի եկամուտների 23% աճն ամենաբարձրն է 2007-ից հետո:

Վերջին տասնամյակում ամենաբարձր աճը եղել է 2013-ին, որը կազմել է ընդամենը 14%: «Իրենք ասում են, որ բյուջեից դուրս մի քանի տասնյակ մլն դոլար փող ենք վերցրել և պետք է զենք առնենք: Ես բացարձակապես չեմ ընդունում դա: Ոնց կարող է իրավական պետություն ստեղծող կառավարությունն անիրավական ձևով շարժվի: Դա ռեկետ է, որովհետև այդ փողն անմիջապես փոխանցվում է ՊՆ-ին… Մարդուն բռնում են, ասում են՝ համակարգում մի քանի հաստիք ավելի ես պահել, մարդը ըսկի տեղյակ էլ չի լինում դրա մասին, բայց դրա համար մարդու նկատմամբ ընտրում են խափանման միջոց կալանք, և սկսվում է տանջանքը: Սա անընդունելի է»:

Տվյալ ձևակերպումներում Հ. Բագրատյանն անօրինական ռեկետ է անվանում այն բոլոր քրեական գործերը, որոնց շրջանակներում բացահայտվել են աղաղակող կոռուպցիոն դեպքեր՝ դրանով իսկ անուղղակիորեն հայտարարելով, որ կատարված բացահայտումները կեղծ են ու շինծու, իսկ կոռուպցիոն գործերով ներգրավված նախկին իշխանության ներկայացուցիչները, պաշտոնյաները կամ օլիգարխներն անհիմն են քրեական հետապնդման ենթարկվում, ինչի հետևանքով «տանջվում են»: Մեկնաբանություններն այստեղ, իհարկե, դառնում են ավելորդ, հատկապես Հրանտ Բագրատյանի արած մի հայտարարության պայմաններում, որտեղ նա պնդում էր, որ Հայաստանում ազնիվ են աշխատել միայն ինքն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Եվ այդ ազնվությամբ հանդերձ, նախկին վարչապետը ակնհայտ կեղծ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություն է կատարում, թե իբրև կառավարությունն, ապօրինի ձևով և օրենքը խախտելով, արգելել է կենսաթոշակ փոխանցել Հայաստանից դուրս գտնվող կենսաթոշակառուներին, ինչի արդյունքում էլ խնայել է 3.8 մլրդ դրամ:

Տվյալ հայտարարությունը սուտ է և անհարկի մտավախություններ կարող է առաջացնել քաղաքացիների մոտ: Հ. Բագրատյանը հայտարարել է, որ պետական ռեկետի արդյունքում 2018-ին Հայաստանից դուրս է բերվել ռեկորդային թվով՝ 1 մլրդ 200 մլն դոլար փող:

Այս ձևակերպումը ոչ միայն անտրամաբանական է, այլ նաև կեղծ է ու մասնագիտորեն՝ սխալ: ԿԲ պարզաբանումների համաձայն՝ 2018-19թթ․-ին Հայաստանից դրամական միջոցների արտահոսքի ավելացման գլխավոր շարժիչ ուժը ներկրվող մեքենաների մեծ ծավալն է, ինչպես նաև առցանց առևտրի էական աշխուժացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում