Անցած ամիս Chrome-ը եղել է միակ խոշոր դիտարկիչը, որը կարողացել է մեծացնել իր շուկայական մասնաբաժինը: Ինչպես վկայում են Net Applications-ի տվյալները՝ դիտարկիչը դիրքերը բարելավել են 0.68 տոկոսով (16.84-ից 7.52 տոկոս): Այդ ընթացքում Firefox-ի մասնաբաժինը նվազել է 0.42 տոկոսով (17.68 –ից 17.26 տոկոս):
Internet Explorer-ը մնում է շուկայի ամենամեծ խաղացողը, սակայն նրա մասնաբաժինը շարունակում է ընկնել: Վերջին մեկ ամսում նրա մասնաբաժինը կրճատվել է 0.23 տոկոսով (58.19-ից դառնալով 57.96 տոկոս):
Opera-ն նույնպես զիջել է դիրքերը, սակայն քիչ՝ 0.03 տոկոս (1.2 տոկոս), իսկ Safari-ն ձեռք է բերել ընդամենը 0.01 տոկոս (5.68 տոկոս):








































