Վրացական իշխանությունները կանխիկ փոխհատուցում կվճարեն Աջարիայի հյուրանոցատերերին, որոնք տուժել են ռուս զբոսաշրջիկների թվի նվազումից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը:
Գործակալության տվյալներով՝ պետական աջակցությունն արտահայտվելու է վարկի տոկոսադրույքի համաֆինանսավորմամբ այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք հայտնվել են ֆինանսական ծանր իրավիճակում:
Ավելի վա, Վրաստանում հյուրանոցների սեփականատերերը փոխհատուցում էին պահանջում Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկների հոսքի նվազման պատճառով:
Նրանք առաջ են քաշել այս պահանջը իշխանություններին, քանի որ ներկայիս ռուս-վրացական հարաբերությունների պատճառով տուրիստական բիզնեսը ձախողման եզրին է: