Thursday, 23 07 2026
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել

Սա օրինական իշխանության դիրքերը թուլացնելու փորձ է, որը չի ստացվելու․ Գուրգեն Արսենյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանը:

– Անդրադառնանք ամենաթեժ թեմային, որն այս օրերին հայկական լրատվամիջոցների առաջին էջերից չի իջնում. դա Ամուլսարի թեման է և քաղաքական իշխանության արձագանքն այդ թեմային: Հետևո՞ւմ եք զարգացումներին:

– Իհարկե, հետևում եմ և կարծում եմ, որ քաղաքական որոշումը, որը կայացվել է, սթափ որոշում է, այսինքն՝ իշխանությունն արդեն սթափ պատկերացնում է, թե ինչ է իշխանությունը, հասունացման պահն է, երբ որ իշխանությունը գիտի, որ կարող է և պետք է ընդունել նաև ոչ պոպուլյար որոշումներ: Ժամանակին չպետք է թույլտվություն լիներ Ամուլսարի շահագործման համար: Մեր երկրի ներսում գտնվում են որոշակի «քավորներ», որոնք  իրականացնում են նմանատիպ գործարքներ, և նրանց մշտական աշխատանքն է եղել Հայաստանը կամ որևէ բան «բիրիքով» մի տեղ վաճառելը. այստեղից է սկսվել:

– Տվյալ դեպքում ոսկի է. կարդյունահանենք, կտեսնենք՝ ինչքան ենք ստանում դրա դիմաց: Պայմանագիրը ՀՀ-ի հետ է:

– Հայաստանը չի արդյունահանելու, այլ մասնավոր ընկերություն է արտահանողը: Ընդհանրապես առանց հանքարդյունաբերության հնարավոր չէ կենսագործունեությունը, սակայն պետք է մի քիչ մտածել հետևանքների մասին և տեսնել, թե ՀՀ-ում ինչ դրական և բացասական հաշվեկշիռ կառաջացնի այդպիսի գործունեությունը… Եթե տեխնոգեն աղետ լինի, մենք նահանջելու տեղ չունենք:

– Դե մասնագետները հենց այդ մասին են ասում: Հազարավոր տոննաներով ցիանիդի առկայությունը առողջարանների կողքին, դա ինչքանո՞վ է տեղին:

– Ես բնապահպան չեմ, որպես քաղաքական համոզմունք ունեցող անձ՝ ես ժամանակին այդպիսի թույլտվություն չէի տա: Սակայն ՀՀ իշխանությունները պարտավոր են հետամուտ լինել պետության ստանձնած պարտավորություններին. դա հասունության վկայական է:

– Այսինքն՝ իշխանությունը չէ՞ր կարող չթույլատրել հանքի շահագործումը՝ հաշվի առնելով բնապահպանական ռիսկերը:

– Կարծում եմ՝ կառավարության ղեկավարը, կառավարության ֆունկցիոներները ցուցաբերել են ռեալության զգացողություն: Ռեալության առումով ողջունում եմ, բայց կարծում եմ, որ սա սխալ որոշումներից մեկն էր:

– Արտաքին ճնշո՞ւմ է եղել:

– Չեմ կարծում, որ արտաքին ճնշում է եղել, բայց իրենք կարողացել են գնահատել հետագա ռիսկերը: Սա երկրում օրինական իշխանության դրսևորում է, օրինական իշխանությունը կարող է նաև սխալվել և կայացնել այնպիսի որոշում, որի պատճառով հետագայում բնակիչը նրա օգտին չի քվեարկի:

– Իշխանության օրինական որոշում նախկինում թույլ տրված անօրինականության նկատմա՞մբ:

– Այո՛: Իշխանությունը ստանձնեց պատասխանատվություն մի որոշման համար, որը կայացվել է ՀՀ-ի անունից, այսինքն՝ քողարկված նաև ապացուցեց, որ ինքն իշխանության իրավահաջորդն է:

– Բայց չէ՞ որ իշխանությունը խոստացել էր հրաժարվել անօրինականություններից:

– Սա անօրինականություն չէ. իշխանության կողմից այս պահին կայացրած որոշումն անօրինականություն չէ:

– 28 մետաղական հանք. Հայաստանն այսպես գիշատչորեն շահագործելն անօրինականություն չէ՞:

– Բայց հիմա խոսքը մի մետաղական հանքի մասին է, որը դեռ չի շահագործվում, ինչո՞ւ մյուսների մասին չի խոսվում, չգիտես ինչու՝ օրակարգում մյուս հանքերի հարցը չկա:

– Եղածն էլ է վտանգավոր, ինչո՞ւ ենք ևս մեկն ավելացնում:

– Թույլտվության խնդիրն էր երևի: Կարծում եմ՝ կա նաև ներքին քողարկված լոբբինգ, որը հնարավոր է նաև գտնվում է կառավարության որոշ օղակներում և հասավ այս արդյունքին: Կոռուպցիայի էլեմենտը ես բացառում եմ, Հայաստանի քաղաքական բարձրագույն իշխանությունն իր պարտականությունները և իրավասությունները կատարում է առանց կոռուպցիոն գործոնի մասնակցության:

– Հարգելի՛ Արսենյան, կարո՞ղ եք ասել, Հայաստանում նախկինում հանքերն ինչպես են տրամադրվել:

– Այդ մասին հետևություններ անելու համար պետք է պարզապես հանքերի տրամադրման ժամանակ ՀՀ-ում պաշտոնատար անձանց և այդ հանքերի սեփականատերերի ազգանունների վիճակագրությունը նայել, և կտեսնենք, որ որևէ հանք որևէ պատահական մարդու չի տրամադրվել, բոլոր հանքերը բաշխվել են իշխանության ներկայացուցիչների միջև՝ որպես ավար, փայ են տվել կատարած ծառայությունների դիմաց:

– Եթե անգամ այդպես է, ապա ինչո՞ւ նրանից, ում բաշխվել է հանքը, չպահանջել պահպանել բնապահպանական նորմերը:

– Դա այլ հարց է. բնապահպանական նորմերի պահպանությունը բերում է ինքնարժեքի ավելացման և շահույթների նվազման, իսկ ավարի դեպքում շահութաբերությունը շատ կարևոր է… Ասեմ նաև, որ Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչեց այն մասին, որ համապատասխան ծառայությունները ունեն տեղեկատվություն, որ այլ հանքատերերի կողմից ֆինանսավորվում է Ամուլսարի շահագործման դեմ պայքարը: Ես կցանկանայի, որ դա ընդամենը հայտարարություն չլիներ, այլ վերածվեր գործողությունների, և մենք տեսնեինք, որ երկրում գործում են խմբավորումներ, որոնք ֆինանսավորվում են ծպտյալ շահառուների կողմից, և նրանք պատասխան տան իրենց այդ գործունեության համար:

– Ինչու մեր երկրում չգիտենք, թե ով է հանքարդյունահանողը կամ հանքի սեփականատերը, բայց ներկրողներին գիտենք, թե ովքեր են:

– Անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն կամ օրենսդրական ակտ, որը հանքի սեփականատերերին կստիպի պարտադիր կարգով ներկայացնել իրենց ով լինելը: ՀՀ հատուկ ծառայությունները կարող են իմանալ, թե ովքեր են հանքերի սեփականատերերը, թող մի անգամ էլ բավարարեն հասարակության հետաքրքրասիրությունը, ինչ է եղել:

– Ամուլսարի թեման կարո՞ղ է քաղաքական օրակարգի վերածվել:

– Ո՛չ… Ամուլսարի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է նաև նրանով, որ որոշակի խմբեր կան, որոնք ներկայացնում են նախկին իշխանությունների շահերը, և նրանք վերամբարձ խոսքերով այլ նպատակներ են հետապնդում, օգտվելով առիթից՝ հասարակության ուշադրությունը փորձում են շեղել նրանից, որ մենք ունենք օրինական իշխանություն: Սա օրինական իշխանության դիրքերն ու հիմքերը թուլացնելու էական փորձ է, որը չի ստացվելու:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում