Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ցինցինատիի մրցաշարի հաջորդ փուլ:
Տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցեց Ավստրալիայից Նիկ Կիրոսի հետ: Երկու ժամից ավելի ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց երեք սեթերում՝ 6:7 (3:7), 7:6 (7:4), 6:2:
Ցինցինատի Մասթերս մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կմրցի Ֆրանսիայից Լյուկ Պուեմի հետ: