Saturday, 04 07 2026
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Մինսկի խմբի արձագանքը կապված կլինի Երևանի բացատրությունից՝ ի՞նչ ենք նկատի ունեցել «Արցախը Հայաստան է, և վերջ» ասելով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան ելույթում հնչեցրած հայտարարություններին գնահատական տալու Բաքվի կոչին Մինսկի խմբի համանախագահները կարծես թե չեն շտապում արձագանքել: Բաքուն հայտարարել էր նաև, թե Փաշինյանի կոչերը հակասում են բանակցության երկարամյա տրամաբանությանը:

Հիշեցնենք, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վարչապետ Փաշինյանը հայտարարեց «Արցախը Հայաստան է, և վերջ», խոսեց նաև միացման մասին։ Ավելի վաղ Մինսկի խմբի տարածած մեկ այլ հայտարարություն խոր դժգոհություն էր առաջացրել Հայաստանում, քանի որ համանախագահները բացահայտորեն հակադարձել էին Փաշինյանի այն թեզին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, և հայտարարության իրենց տեքստում հստակ պնդել էին, որ բանակցությունները պետք է շարունակվեն արդեն գործող ձևաչափով։

Իհարկե, մեծ հաշվով, Փաշինյանի՝ Ստեփանակերտի ելույթում կա հակասություն նախկինում արված իր այդ պնդման հետ, բայց եթե խոսքը վերաբերում է ղարաբաղյան կարգավորման որևէ տարբերակին կամ կողմերից մեկի մոտեցմանը, ապա Մինսկի խումբը, որպես միջնորդ, գոնե պետք է իր վերաբերմունքն ու տեսակետ հայտնի։

Ըստ այդմ՝ ինչո՞ւ չեն արձագանքում համանախագահները, արդյոք նրանց լռությունն ինքնին պատասխա՞ն է Բաքվին: Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը բավականին համապատասխանում էր Հայաստանի Հանրապետության շահերին: «Այն դուրս էր ՝Աղդամը մեր հայրենիքը չէ և այս տիպի խոսակցությունների տրամաբանությունից։ Բաքվի արձագանքը սպասելի էր, Բաքուն բնականաբար չէր կարող ընդունել այն, ինչ հայտարարել է վարչապետ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահներիին, ապա ես կարծում եմ՝ առաջիկայում արձագանք կլինի, և այն կախված կլինի հետագա գործընթացներից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մանրամասնելով՝ քաղաքագետը նշեց. «Դա կախված կլինի նրանից, թե Հայաստանը ինչ պարզաբանումներ կտա իր «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությանը, այսինքն՝ ամեն ինչ կախված կլինի Հայաստանի հայտարարություններից։ Կարծում եմ՝ ամեն դեպքում Բաքուն կշարունակի բացասական հռետորաբանությունը՝ անկախ Հայաստանի բացատրություններից։ Ընդ որում՝ այդ բացատրությունը կարող է լինել հետևյալը. Հայաստանը կարող է նշել, որ իր այդ հայտարարությունը ենթադրում է, որ Արցախը պատմական Հայաստանի մի մասն է։ Իհարկե, տարբերակները շատ են, որոնցով Հայաստանը կբացատրի այդ հայտարարությունը։ Ուզում եմ շեշտել, որ Բաքուն ամեն դեպքում շարունակելու է իր բացասական հռետորաբանությունը, իսկ Մինսկի խմբի համանախագահներից արձագանք ես դեռ սպասում եմ»,- ընդգծեց Ղևոնդյանը։

Միևնույն ժամանակ, մեր զրուցակիցը չի կարծում, թե սպասվելիք արձագանքը կոշտ կլինի, եթե նույնիսկ պաշտոնական Երևանը իրեն ուղղված հարցադրմանն ի պատասխան արձագանքի, որ մենք գնում ենք միացման ճանապարհով: «Իմ կարծիքով՝ Մինսկի խմբից կոշտ հայտարարություն թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի մասով սպասել չարժե, որովհետև Մինսկի խումբը, այնուամենայնիվ, միջնորդական առաքելություն է ներկայացնում և ոչ ավելին։ Սովորաբար մենք Մինսկի խմբի կողմից լսում ենք հավասարակշռված մոտեցում, կոչեր՝ ուղղված երկու կողմերին։Կարծում եմ, որ նմանատիպ միջանկյալ մի բան էլ այս անգամ տեղի կունենա, կլինի հավասարակշռված հայտարարություն, գուցե հանդիպումների ժամանակ, հանրությանը ոչ հասանալի ֆորմատով լինեն կոշտ խոսակցություններ, բայց չեմ կարծում, թե դա դուրս գա խոսակցության սենյակից»,- ասաց նա։

Խոսելով նախաբանում նշված՝ Մինսկի խմբի հայտարարության մասին, Ռոբերտ Ղևոնդյանը նշեց. «Իհարկե, Մինսկի խմբին դուր չէր եկել Փաշինյանի այն հայտարարությունը, որ Մինսկի խումբը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, որովհետև դա նշանակում է վերանայել Մինսկի խմբի գործողությունների ամբողջ տրամաբանությունը վերջին 20-25 տարվա ընթացքում։ Այստեղ ևս հնարավոր է նման զարգացում։ Բայց եթե հայտարարության կոշտ լինելը համարում ենք, որ դրսևորվում է միայն ձևակերպումների մեջ, ես համարում եմ, որ դա հիմա էլ է հնարավոր, բայց կողմերի վրա ճնշումներ չեն լինի, թե պետք է շարունակել այս կամ այն ձևաչափով»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում