Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Մայլի Սայրուսին նկատել են Իտալիայում հանգստանալիս՝ բլոգեր և ձեռներեց Քեյթլին Քարթերի ընկերակցությամբ, հաղորդում է Daily Mail-ը։
Պարբերականը լուսանկարներ է հրապարակել, որտեղ Սայրուսը լողավազանի մոտ համբուրվում է Քարթերի հետ։

Նշվում է, որ Քեյթլինը ևս վերջերս է բաժանվել զուգընկերոջից՝ Բրոդի Ջեներից։
Այժմ Սայրուսի երկրպագուներին մեկ հարց է տանջում՝ արդյոք դերասան Լիամ Համսվորթի հետ նրա ամուսնալուծության պատճառը երգչուհու նոր սիրավեպը չէ։










































