Կարեն Խաչանովը և Ռաֆայել Նադալը շարունակում են պայքարը Մոնրեալի ATP մրցաշարում:
Մոնրեալի ATP մրցաշարի տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց Կանադայից Ֆելիքս Օժե-Ալյասինի հետ: 2 ժամ 52 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց 6:7 (7:9), 6:5, 6:3 հաշվով: Նա դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչ դուրս եկավ նաև իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով 1 ժամ 42 րոպեում հաղթեց արգենտինացի Գիդո Պելյային: