ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջին փորձը կձեռնարկի Սիրիայի հյուսիս-արևելք ներխուժումից Թուրքիային զերծ պահելու համար։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը։
Վաշինգտոնը ենթադրում է, որ Անկարան ռազմական գործողություն կսկսի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Օգոստոսի 5-ին, երկուշաբթի Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների պատվիրակությունը թուրքական կողմի հետ հանդիպում կանցկացնի և կներկայացնի «վերջնական առաջարկը»։
Մասնավորապես՝ թուրք-սիրիական սահմանի անվտանգությունն ապահովելու նպատակով ԱՄՆ-ն կառաջարկի համատեղ գործողություն իրականացնել։ Դրա արդյունքում Սիրիայում դեպի 14 կմ դեպի Սիրիայի խորք ընկած և 140 կմ երկարությամբ կմաքրվի քրդերից։