«Մամուլի հետ սուրճ» հաղորդման օգոստոսի 1-ի հյուրը Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ ներքաղաքական խնդիրներին, Քոչարյանի հարցազրույցին և «թեժ աշնանը».«Թեժ աշունը պրոպագանդում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից, այլև իշխանության ներկայացուցիչները, որոնք ամեն ինչ անում են, որ Քոչարյանը դառնա քաղաքական գործոն»։
Ըստ պատգամավորի՝ մեդիան է քաղաքական օրակարգ դարձրել Քոչարյանին.«Մենք խոսում ենք մի մարդու մասին, ով իրենից որևէ քաղաքական նշանակություն չի ներկայացնում։Քոչարյանը կպատժվի, թե ոչ՝ մարդկանց կյանքում քիչ բան է փոխելու։ Այո՛, արդարության զգացումը կա, մենք պետք է հասնենք դրան, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ դա իրավապահների գործն է։ Քոչարյանի շուրջ միֆ ենք ստեղծում, կուլ տալիս այն ու սկսում վախենալ մեր ստեղծած միֆերից»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում









































