Emirates ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքը, որը հանկարծ հայտնվել է ամպերի միջից, տեսանկարահանվել է: Տեսանյութը հրապարակվել է RT-ի Twitter-ի պաշտոնական էջում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են EasyJet փոխադրողի մի քանի օդանավեր կանգնած ամպերով ծածկված վայրէջքի գոտու վրա: Հաջորդ կադրերում ամպերի միջից հանկարծ հայտնվում է Airbus A380 ինքնաթիռը և հաջողությամբ վայրէջք կատարում օդանավակայանում:
Ցանցի օգտաստերերին ցնցել է անսպասելի հայտնվելու էֆեկտը, որը հաջողվել է ֆիքսել տեսահոլովակի հեղինակին: «Հիանալի տեսահոլովակ»,- գրել է օգտաստերերից մեկը:










































