Friday, 19 04 2024
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց

Քոչարյանից տուժածը․ ո՞վ է լինելու հաջորդը

ՀՀ ՀՔԾ–ում պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել դատավոր Դավիթ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Այս հոդվածն, ըստ էության, ազատազրկում չի նախատեսում։ ՀՀ ՔՕ-ի 314-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է պաշտոնական կեղծիք կատարելը.
պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը։ Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ինքնին հասկանալի է, որ սկսված նախաքննությունը քաղաքական առումով արդեն իսկ լուծել է հիմնական խնդիրը՝ Գրիգորյանը մեկուսացվելու է Մարտի 1-ի գործից։

Բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց պաշտպանության տակ են առել դատավորին, հենց այս հանգամանքն էլ արձանագրում են՝ պնդելով, որ Գրիգորյանի մեղադրանքը քաղաքականապես մոտիվացված է ու պայմանավորված է Մարտի 1-ի գործով։ «Մեղադրանքն անհիմն է, իրեն առաջադրված մեղադրանքը դատավոր Դավիթ Գրիգորյանը չի ընդունում և նշում է, որ դա ուղիղ կապ ունի իր մասնագիտական գործունեության հետ»,- ասել է նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Դավիթ Գրիգորյանը, իհարկե, հրեշտակ չէ ու ներկայացնում է դատական այն համակարգը, որը տարիներ շարունակ հլու-հնազանդ կատարել է քրեաօլիգարխիայի բոլոր հրահանգները, ընդ որում՝ այս դատավորը իր այդ «առաքելությունը» կատարեց մինչև վերջ՝ ի հեճուկս իրավական տրամաբանության ու հանրային տրամադրությունների փոխելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Կասկածից վեր է, որ Քոչարյանին ազատ արձակող դատավորը ոչ թե արդարադատության հաստատման հրամայականով է առաջնորդվել, այլ ունեցել է այլ՝ ոչ լեգալ շահեր, մոտիվներ, որոնք կապ չունեն ո՛չ օրենքի, ո՛չ էլ մասնագիտական անկախության հետ։

Մյուս կողմից՝ գրեթե անկասկած է, որ Դավիթ Գրիգորյանը հայտնվել է իշխանության մանրադիտակի տակ, որովհետև Քոչարյանի գործով դատավորն էր ու նրան ազատ արձակողը, այլ խոսքով՝ այս դատավորը երկրորդ նախագահից առաջին տուժածն է։

Իհարկե, լավ չէ, որ վեթինգ ու անցումային արդարադատություն իրականացնելու փոխարեն՝ իշխանությունը գնում է անհատական թիրախավորման ճանապարհով, ինչի հետևանքով, շատ հնարավոր է, երկիրը պրոբլեմներ ունենա եվրոպական դատարանում։ Իրենց փնթիության քաղաքական հետևանքների մասին թող մտածեն իշխանություննները։

Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանը դարձել է իր իսկ ստեղծած ռեպրեսիվ համակարգի զոհը։ Եթե նույնիսկ ընդունենք, որ Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործը քաղաքականապես մոտիվացված է, ապա Նիկոլ Փաշինյանը նոր ոչինչ չի հորինել ու, ըստ էության, գործի է դնում ընտրողական արդարադատության այն մեքենան, որի «կնքահայրը» Ռոբերտ Քոչարյանն է։ Ընդ որում՝ եթե երկրորդ նախագահը դա անում էր իր իշխանությունը պահելու նպատակով, ապա Նիկոլ Փաշինյանը գոնե այս հարցում ականջալուր է լինեում հանրային տրամադրություններին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Քոչարյանի քրեական հետապնդման հարցում գոյություն ունի հասարակական կոնսենսուս։

Մյուս կողմից՝ նախին իշխանության ներկայացուցիչներն իզուր են վայնասուն բարձրացրել քաղաքական հետապնդումների թեմայով։ Մի քանի օր առաջ նրանք «տոնականորեն» գուժում էին վեթինգի «մահը»՝ շեփորահարելով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։ Փաստացի նրանք ոգևորված էին այն իրավիճակով, ինչը կատարվում է այսօր։ Դատական համակարգում ստատուս քվոն պահպանվել է, ու ԲԴԽ-ն, ըստ էության, զբաղված է դատավորների բարեվարքության հարցերով։ Ինչքան էլ ցինիկ հնչի՝ յուրաքանչյուրը քաղում է այն, ինչ ցանել է։ Այս հարթության վրա Դավիթ Գրիգորյանի հետ կատարվածն արդար է, եթե նույնիսկ խնդիրներ կան օրինականության հետ։

Մարտի 1-ի գործով Դավիթ Գրիգորյանին փոխարինելու է այլ դատավոր։ Ամբողջ խնդիրն այն է՝ ունենալու ենք Քոչարյանից նոր տուժա՞ծ, թե՞ ինքնավեթինգի ենթարկված դատավոր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում