Իսրայելցի զինվորականներն Ալյասկայում մի շարք փորձարկումներ են կատարել հակահրթիռային պաշտպանության համար նախատեսված « Хец-3 » հրթիռներով, որոնք ընդունակ են թիրախը խոցել տիեզերքում: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուն:
-Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք «Хец-3» համակարգերի 3 գաղտնի փորձարկումներ ենք կատարել: Այդ փորձարկումները կատարվել են ԱՄՆ-ում՝ Ալյասկայում, մեր դաշնակիցների լիակատար համագործակցությամբ,- իր թվիթերում գրել է նա:
Իսրայելի կառավարության ղեկավարը փորձարկումներն աննկարագրելի հաջող է որակել: Նրա խոսքերով, հակահրթիռային պաշտպանության համակարգը հաջողությամբ թիրախավորել է բալիստիկ հրթիռները մթնոլորտի սահմաններից դուրս՝ «այնպիսի բարձրության վրա եւ այնպիսի արագությամբ, որոնք մինչ այժմ ոչ ոք չի տեսել»:
"וַאֲנִי, שְׁלֹשֶׁת הַחִצִּים צִדָּה אוֹרֶה, לְשַׁלַּח לִי לְמַטָּרָה." (שמואל א' כ',כ')
"I shall shoot 3 arrows to the side, as though I were shooting at the target." (Samuel I, 20:20)
Great achievement. May the State of Israel continue to go from strength to strength. #Arrow3 pic.twitter.com/eIJjXAmY6e
— David Aaronson (@Aaronson_David) July 28, 2019