Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Անարգանք քաղաքացիների նկատմամբ,ովքեր դարձել են նախկին ռեժիմների ու նրանց դահիճների զոհերը

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ օրերս կայացրած վճիռը, որով Հայաստանի կառավարություն պետք է 1.6 միլիոն եվրո վճարի քաղաքացի Յ. Վարդանյանին, բնականորեն ու արդարացիորեն առաջացրել է հանրության զգալի մասի վրդովմունքը՝ դառնալով վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը։

Սա իսկապես խայտառակ վճիռ է, որը քոչարյանական Հայաստանի խստացված գնահատականն է։ Ընդ որում, սա համանման գործերով կայացված վճիռներից մեկն է միայն և բացառված չէ, որ նախադեպային դառնա՝ քաղաքացիների սեփականության իրավունքի ոտնահարման գործերով ՄԻԵԴ-ում քննվող այլ դեպքերի համար։

Հայաստանի հասարակությունն այսպիսով, պետք է հերթական՝ այս անգամ բավական պատկառելի գումարը վճարի նախկին հանցավոր համակարգի ապօրինությունների համար։ Այս թեմային վերարեբող քննարկումներում շատ հաճախ է հնչում հարցը՝ ինչո՞ւ պետք է պետությունը, իրականում քաղաքացիները վճարեն առանձին դատավորների ապօրինի վճիռների համար։ Այս խնդիրը ինստիտուցիոնալ, իրավական կարգավորում չունի, բայց այն առկա է և պետք է դառնա բոլորիս քննարկման առարկան՝ համապատասխան լուծումներ գտնելու նպատակով։

Իրականում, մենք որքան էլ խոսում ենք նախկին իշխանությունների ապօրինությունների՝ համակարգային լինելու մասին, այդուհանդերձ առնվազն առանձին գործերով, առանձին դեպքերով կատարված ապօրինությունները խիստ հասցեական են՝ ունեն անուն, ազգանուն։

Կոնկրետ Յ. Վարդանյանի գործով ՄԻԵԴ-ի վճռի հիմք հանդիսացած ապօրինի դատավճիռը կայացրել է բոլորին քաջ հայտնի տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որը քոչարյանասարգսյանական ռեժիմների հանցավորության խտացված մարմնավորումն է. Հայաստանի նախորդ երկու տասնյակների ամենաաղմկոտ դատավարությունների զգալի մասն անցել է հենց Մարտիրոսյանի նախագահությամբ՝ Պողոս Պողոսյանի սպանության դատավարությունից մինչև «Յոթի գործ»։

Մնացական Մարտիրոսյանը և նրա նմանները նախորդ երկու իշխանությունների համակարգային անօրինականության ու հանցավորության հասցեական իրագործողներն են, ինչ-որ իմաստով նախկին ռեժիմների դահիճները։

Տրոյկաների օրինակով գործած այդ դահիճների կայացրած վճիռների պատճառով խեղվել են տասնյակ, հարյուրավոր մարդկանց ճակատագրեր, շատերը հայտնվել են փողոցում, ոմանք վճարել են կյանքով, իսկ այսօր էլ պետությունը, մենք՝ հարկատուներս վճարում ենք նաև ֆինանսապես։ Սա անարգանք է բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր դարձել են նախկին ռեժիմների ու նրանց դահիճների զոհերը։ Եվ ուրեմն պետությունը, իշխանությունը, մենք բոլորս պետք է գտնենք համապատասխան իրավաքաղաքական լուծումներ, օրենսդրական կարգավորումներ նախկինում կայացված ապօրինի որոշումների ու դրանց հիման վրա ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների համար պատասխանատվությունը անհատականացնելու ու հասցեականացնելու համար։

Սա ի դեպ, կարող է զուգահեռվել դատավորների շրջանում իրականացվելիք վեթինգի գործընթացի հետ, քանի որ այսօր էլ գործող մի շարք դատավորներ նախկինում կայացրել են վճիռներ, որոնցով առաջիկայում ՄԻԵԴ-ը կարող է Հայաստանի դեմ ուղղված հերթական վճիռները կայացնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում