Իտալիայի իշխանությունները չափազանց կարևոր են համարում G8-ի ներկայիս ձևաչափի պահպանումը՝ հայտարարել է երկրի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին, ով ուղեկցում է վարչապետ Մատեո Ռենցիին Հաագայում, որտեղ անցկացվում է միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մնում է կարևորագույն միջազգային գործընկեր, և միջազգային հանրության գլխավոր հանձնարարությունը երկխոսության պահպանումն է:
Մոգերինին հավելել է, որ ուկրաինական ճգնաժամի հետևանքների մասին Եվրոպայում սկսել են գիտակցել ուշ՝ փոխացնում է ITAR-TASS-ը:
«Անհրաժեշտ էր նախապես աշխատանք տանել Ասոցացման մասին համաձայնագրի վրա՝ փաստաթուղթը համատեղելի դարձնելու Մաքսային միության հետ»,- ասել է նա:
Բացի դրանից՝ նախարարը խոստովանել է, որ ԵՄ-ն որոշակի դժվարություններ ունի միասնական արտաքին քաղաքական գծի մշակման հարցում:









































