Ամեն րոպե ԱՄՆ-ում ամուսնալուծվում է 4 զույգ, ընդ որում՝ շատ ամուսնություններ քանդվում են՝ չբոլորելով անգամ 1 տարին:
Պատճառը հաճախ հապճեպ որոշումներն են, հոգեպես ամուսնությանը պատրաստ չլինելն ու տարբեր բնավորություններ ունենալը, գրում է viva.ua-ն:
Աստղային զույգերը բացառություն չեն՝ ոչ բոլոր նորապսակներին է հաջողվում պահպանել հարաբերությունները՝ անկախ այն բանից՝ որքան բուռն են եղել նրանց զգացմունքները:
Կարճատև ամուսնությունները հազվադեպ չեն Հոլիվուդում:
Մեծ սխալ
2001թ. Ջենիֆեր Լոպեսը երկրորդ անգամ ամուսնացավ պարողի՝ Քրիս Ջադի հետ: Շքեղ հարսանիքից 8 ամիս անց երգչուհին ամուսնալուծության հայց ներկայացրեց:

Աղմկոտ ու կարճատև էր նաև Քիմ Քարդաշյանի և բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի ամուսնությունը. նրանք ամուսնալուծվեցին հարսանիքից 72 օր հետո:

Պակաս շոկային չէր նաև փոփ աստղ Բրիթնի Սփիրսի ու նրա դպրոցական ընկերոջ՝ Ջեյսոն Ալեքսանդրի հետ ամուսնությունը: 2004թ. հունվարին զույգը ամուսնացավ Լաս Վեգասում և ամուսնալուծվեց 55 ժամ անց:

Հոլիվուդյան դերասան Նիքոլաս Քեյջի ու Լիզա Մարիա Փրեսլիի՝ Էլվիս Փրեսլիի դստեր ամուսնությունը տվեց ընդամենը 109 օր: Բուռն զգացմունքը նույնքան էլ արագ մարեց:

Դերասանուհի Պամելա Անդերսոնը կարողանում է ընկերություն անել իր նախկին ամուսինների հետ: Նա 2007-ին հապճեպ ամուսնանում է իր վաղեմի ընկերոջ՝ Ռիկ Սալոմոնի հետ, իսկ նույն տարվա դեկտեմբերին ամուսնալուծության հայց ներկայացնում: 2014-ին հունվարին զույգը դարձյալ ամուսնանում է:

Ռոք երգիչ Մերիլին Մենսոնի ու Դիտա ֆոն Տիզի ամուսնությունը տևեց ընդամենը 1 տարի: Նրանք ամուսնացել էին 2005-ին:

Իսկ Անջելինա Ջոլին ու դերասան Ջոննի Լի Միլլերը ամուսնացան 1996-ին, սակայն մեկուկես տարի անց ամուսնալուծվեցին:

Ամուսնական դավաճանության պատճառով 3 տարվա համատեղ կյանքից հետո Եվա Լոնգորիան ևս ամուսնալուծվեց իր ամուսնուց՝ բասկետբոլիստ Թոնի Փարքերից:

Նույն պատճառով փլուզվեց հոլիվուդյան ևս մեկ գեղեցիկ զույգ. Սկառլետ Յոհանսոնը ամուսնալուծվեց Ռայան Ռեյնոլդսից:












































