Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի հանդեպ վիրավորական ժեստի է արել, քանի որ ձեռքսեղմումի ժամանակ պայուսակը չի հանել թևից՝ հաղորդում է Daily Mail-ը:
Թագուհին Ջոնսոնի հետ հանդիպմանը կապույտ- մանուշակագույն զգեստով է եղել և սև կոշիկներով, կրել է մի քանի զարդեր` կրծքազարդ, ոսկյա ապարանջան և մարգարտե մանյակ, սակայն օգտատերերի ուշադրությունը հիմնականում գրավել է բրիտանական «Launer» ապրանքանիշի սև պայուսակը, որից թագուհին չի բաժանվել հանդիպման ժամանակ:
«Տեսեք, թե ինչպես է թագուհին վիրավորում նրան՝ պայուսակը չիջեցնելով, ասես ուզում է շտապ հեռանալ»,- գրել է օգտատերերից մեկը։