Արդեն ծնող դարձած զույգը համացանցային հանրությանը դարձրել է փոքրիկի ծննդին իրենց սպասումների ականատեսը:
Լուսանկարներն արվել են հղիության 9 ամսվա յուրաքանչյուր օրը: Այնուհետև դրանք վերածվել են արագացված ռեժիմով տեսանյութի, որտեղ ամուսինը կիթառով նվագում է ու երգում կնոջ առջև: Երգն ավարտվում է երեխային համբուրելով:
Ընդամենը 4 օր առաջ համացանցում հայտնված հուզիչ տեսանյութն արդեն դիտվել է ավելի քան 4 մլն անգամ:









































