Ամերիկացի դերասան Ջեյմս Ռեբհորնը ուրբաթ օրը մահացել է Սաութ Օրանջում (Նյու Ջերսի նահանգ) գտնվող իր տանը՝ 65 տարեկանում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Նա մեծ ճանաչում էր ձեռք բերել «Յուրայինների մեջ օտար» հեռուստասերիալում իր դերակատարմամբ:
Ինչպես կիրակի օրը հայտնել են դերասանի ներկայացուցիչը՝ Ռեբհորնը մահացել է մաշկի քաղցկեղից:
Իր կարիերայի ընթացքում դերասանը նկարահանվել է ավելի քան հարյուր ֆիլմերում, որոնց թվում են՝ «Կանանց բույրը», «Պլուտո Նեշի արկածները» և «Օրենք և կարգ» հեռուստասերիալը:









































