Շուկայում հայտնվել է բարձ, որն ի վիճակի է երաժշտություն հնչեցնել առանց լարերի: Այն ամենը, ինչ պետք է անել, mp3
նվագարկիչը միացնելը և գլուխը դրա վրա դնելն է:
Mp3-ը կամ սմարթֆոնը DreamPad բարձին միանում է USB մալուխի միջոցով: Երբ մարդը գլուխը դնում է բարձին, ռեզոնացվում է գանգի ոսկորներում և որսվում է ներքին ականջի կողմից: Այդ պատճառով ձայնը կլսի միայն հանգստացողը:
DreamPad-ը կաշխատի անկախ նրանից, թե ինչ դիրքում է լսողի գլուխը, կարելի է հանգիստ պառկել և մեջքի և փորի վրա:
Բարձն արժե 179 դոլար, հավաքածուի մեջ մտնում է երաժշտական հինգ աուդիոֆայլ հանգստի համար:










































