Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը, որը հաստատել է Վրաստանի Գերագույն դատարանի վճիռը՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ակտիվների հետ կապված։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ դա «աննախադեպ է» և ապացուցում է, որ Եվրոպան վստահում է Վրաստանի արդարադատության համակարգին։
ՄԻԵԴ-ը մարդու իրավունքների խախտում չի հայտնաբերել՝ նշված գործով Վրաստանի Գերագույն դատարանի վճիռը քննելիս։ Հանրապետության նախագահը ողջունել է այդպիսի որոշումը՝ նշելով, որ դրանով Ստրասբուրգի դատարանը խոստովանել է «վրացական դատարանի՝ անկաշառ լինելը»։
«ՄԻԵԴ-ը վստահություն է հայտնել մեր արդարադատության համակարգի նկատմամբ»,-ասել է նա։