Թուրքիայում Twitter-ի արգելափակումից հետո սպասվում է նաև Youtube-ի արգելափակում՝ այսօր գրել է թուրքական Milliyet թերթը:
Թերթի տվյալներով՝ Թուրքիայի դատախազությունը պահանջել է Google ընկերությունից İP-ների ճշտում ու նյութերի հեռացում, որտեղ տարածվել էին երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կեղծ հեռախոսազրույցները:
Հաղորդվում է նաև, որ այդ կեղծ հեռախոսազրույցները բեռնվել էին Հնդկաստանում ու Ֆրանսիայում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները ուրբաթ գիշեր արգելափակել էին մատչումը Twitter միկրոբլոգների ցանցին: Ցանցին մատչումը արգելափակվել է դրա փակման հնարավորության մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից մի քանի ժամ հետո:










































