Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հոգնեցրել է բրիտանացիներին իր՝ «խեղճ ես» կարգավիճակով և թագավորական պարանոյայով։ Դրանով է բացատրվում է տվյալ պահին նրա նկատմամբ ատելի վերաբերմունքը՝ չնայած նախապես Միացյալ Թագավորության բնակիչները դրական էին տրամադրված արքայազն Հարիի կնոջ նկատմամբ, գրում է The Sun-ը։
Պարբերականը նշում է, որ բրիտանացիներն «արքայազն Հարիին երբեք այդքան դժբախտ չեն տեսել», որքան այժմ։ Մեգանին «պաշտպանելու» հուսահատ ձգտման պատճառով նա անգամ դադարել է ժպտալ։
Սասեքսի դքսուհու բացասական կողմերից են, ըստ ԶԼՄ-ների, փիար սկանդալները, չափից շատ ծախսերը, սեփական ընտանիքի և բրիտանական հասարակության հետ վատ հարաբերությունները, ինչպես նաև թագավորական կարգերին հակասող արարքները։