Թուրքիայի համար նախատեսված F-35 Lightning II ամերիկյան կործանիչները կարող են այլ պատվիրատուների առաջարկել, հաղորդում է Defense One-ը։
Նշվում է, որ խոսքը կարող է լինել այնպիսի երկրների մասին, ինչպիսին Կանադան է, Շվեյցարիան կամ Իսպանիան, որոնք մտածում էին կործանիչի ձեռքբերման մասին։ Որպես գնորդ կարող են նաև հանդես գալ Լեհաստանը կամ Մերձբալթյան երկրները։
«Եթե որևէ մեկն իսկապես ցանկանում է բարկացնել Պուտինին, հնարավոր է, բավականին վտանգավոր միջոցով, իհարկե, այդ դեպքում միշտ կա Ուկրաինան»,-ասվում է նյութում։
Նշվում է, որ խոսքը մոտավորապես 30 ամերիկյան կործանիչների մասին է։