Wednesday, 24 06 2026
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ

Ռուսաստանը հարգում է. Կոպիրկինի խոսքն ու Միհրան Պողոսյանի խոսուն պատմությունը

Ռուսաստանի Դաշնությունը հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ է փոխգործակցության միջոցով զարգացնել երկկողմ հարաբերությունը: Այդ մասին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ նրա հետ տեղի ունեցած հանդիպմանը:

ՌԴ դեսպան Կոպիրկինը վերջին շաբաթներին հայտնվեց Հայաստանի հանրության մեծ ուշադրության կենտրոնում և, թերևս, քննադատական ուշադրության կենտրոնում: Ավելին, այդ ուշադրությունը քննադատական էր նաև իշխանության շրջանակից: Ռոբերտ Քոչարյանի հետ հայտնի հանդիպումից հետո ՌԴ դեսպանին հրավիրել էին Հայաստանի ԱԳՆ՝ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում զրույցի համար: Հետո իհարկե ՌԴ դեսպանը հանդիպեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որը դարձյալ բավականին առանցքային դերում էր հայտնվել Հայաստանի ներքին գործերի համատեքստում: Դրան հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի վերստին կալանավորումը, իսկ նույն օրը ՌԴ դեսպանը հանդիպեց Հայաստանի գլխավոր դատախազին, որը նրա հետ զրույցում «ընդգծել» էր Հայաստանից դուրս բերված անօրինական հարստության վերադարձի խնդիրը:

Եվ ահա, այդ շարքից հետո կամ այդ շարքում ՌԴ դեսպանը հյուրընկալվում է Հայաստանի արդարադատության նոր նախարարին և նրա հետ հանդիպմանը նշում, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Դա նշանակում է, որ Ռուսաստանը չի՞ միջամտում դրանց, թե՞ հարգում է, բայց միջամտում: Թե՞ գուցե Մոսկվայից են միջամտել ՌԴ դեսպանի «ներքին գործերին»՝ նրան հորդորելով քիչ ավելի զգույշ լինել հայաստանյան անցուդարձի հարցում:

Հատկանշական է այն, որ դեսպանի ու արդարադատության նախարարի հանդիպումը և դրա ընթացքում Կոպիրկինի հայտարարությունը հաջորդել են Սլովակիայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Զոհրաբ Մնացականյան-Սերգեյ Լավրով հանդիպմանը: Ի դեպ, դա առաջին հանդիպումն էր այն բանից հետո, երբ Հայաստանի ԱԳՆ-ն կատարեց աննախադեպ քայլ՝ հայտարարեց, որ ՌԴ դեսպանին հրավիրել են ներքին գործերին չմիջամտելու համատեքստում զրույցի: Հատկանշական է, որ ՌԴ ԱԳՆ-ն այդ կապակցությամբ լռություն էր պահպանել: Անդրադարձե՞լ են թեմային Մնացականյանն ու Լավրովը դրան հաջորդած իրենց առաջին հանդիպմանը՝ մի քանի շաբաթ անց: Համենայնդեպս, խորհրդանշական է, որ դրանից հետո Հայաստանում իր հերթական հանդիպմանը ՌԴ դեսպանը խոսում է Հայաստանում տեղի ունեցողի նկատմամբ հարգանքի մասին:

Իհարկե, հարգանքը պետք է լինի ոչ միայն խոսքով, ըստ այդմ՝ դեռ պետք է հետևել Ռուսաստանի և դեսպանի գործերին: Մասնավորապես, օրինակ, Հայաստանից դուրս բերված անօրինական ունեցվածքի վերադարձի առումով: Որովհետև Ռուսաստանի հարգանքի օրինակ, ակնառու ցուցիչ է Միհրան Պողոսյանը, և Պողոսյանի գործի ընթացքից պարզ կլինի՝ հարգանքո՞վ է վերաբերվում Ռուսաստանը Հայաստանում տեղի ունեցողին, թե՞ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում