Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ Արցախում 2020 թվականին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին, նշեց, որ ընդդիմությունը կունենա միասնական թեկնածու։
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, մեր զրուցակիցը նշեց, որ այս իշխանության բացթողումներից մեկը նախկին ռեժիմներին քաղաքական գնահատական չտալն էր. «Հենց այս հարցի՝ Մադրիդյան սկզբունքների համար պետք է պատասխանատվության ենթարկվեին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Մենք ունենք հայրենասեր իշխանություն, ես համոզված եմ դրանում, բայց նրանք սխալներ են թույլ տալիս՝ նախորդ իշխանություններին քաղաքական գնահատական չի տրվում։ Բոլոր թալանածները պետք է վերադարձվեն ժողովրդին ու պետությանը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում