Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել: ԱԻՆ մամուլի պատասխանատու Էդմոն Զարգարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Նա ասաց, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Դեռևս հրդեհը չի մարվել, սակայն զոհվածներ և տուժածներ չկան, իսկ հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: