Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ճոխ պարգևավճարներ. Ավելի քան 66 մլն դրամ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և թաղապետերին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը հերթական ճոխ պարգևավճարներն է հատկացրել իր թվով 117 աշխատակիցներին, ընդհանուր՝ 56,319,500 դրամ։ Ընդ որում, նրանք նման պարգևատրումներ են ստանում եռամսյակը մեկ՝ իրենց աշխատավարձերի կրկնակիից ավելի չափով։

Քաղաքապետ Հայկ Մարությանի անունը պարգևատրվածների ցանկում չկա։ Հայկ Մարությանի բոլոր չորս տեղակալները, գլխավոր ճարտարապետն ու աշխատակազմի քարտուղարը ստացել են ամենաբարձր պարգևավճարը՝ յուրաքանչյուրը 965 հազարական դրամ։ Ամենացածր պարգևավճարը ստացել են օգնականներն ու գործավարները՝ 200 հազար դրամից մի քիչ ավելի։

Բոլորի ուշադրությունը գրավեց այն, որ կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որը բառացիորեն ձախողել է Երևանի աղբահանությունը, և քաղաքը ամիսներ շարունակ համատարած աղբի մեջ է, ստացել է 840 հազար դրամ պարգևավճար։ 840 հազարական դրամներով պարգևատրվել են նաև վարչական շրջանների ղեկավարները, ընդհանուր՝ 10,080,000 հազար դրամ։ Փաստացի, 2019 թվականի երկրորդ եռամսյակում պարգևատրման համար ծախսվել է ավելի քան 66 մլն դրամ (66,399,500)։

168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հիշեցրեց, որ դեռևս նոր գումարման ավագանու գործունեության մեկնարկին իրենք հայտարարել էին, որ կա աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտություն, և երկար ժամանակ անցավ, մինչև քաղաքապետարանը ներկայացրեց աշխատավարձերի բարձրացման նախագիծը, որն իրենից ենթադրում էր աշխատավարձերի անհամաչափ բարձրացում։ «Մենք պնդում էինք, որ այն պարգևավճարները, որոնք ժամանակին տրվում էին, պետք է ներկայումս տրվեն աշխատավարձի տեսքով, որպեսզի աշխատողի համար իր եկամուտներն ավելի կանխատեսելի լինեն, և պարգևավճարը չդառնա աշխատավարձի այլընտրանքային տեսակ։ Ընդ որում, կոմպենսացնում է աշխատավարձի ցածր լինելը, և դա անում է անհամաչափ կերպով։ Բոլոր վարչական շրջանների ղեկավարները ստացել են նույնչափ պարգևավճար։ Մենք տեսնում ենք նաև, որ քաղաքի այն ոլորտները, որոնք ներկայումս ակնհայտորեն խնդրի առջև են կանգնած, դրանց պատասխանատուները ստացել են նույնչափ գումար, ինչ մնացածները»,- նշեց Դ. Խաժակյանը։

Վերջինս նկատում է, որ արդեն իսկ վարչական շրջաններից՝ թաղապետարաններից, ստացել են բողոքներ առ այն, որ ղեկավարները հայեցողաբար՝ ում որքան ցանկացել, այնքան էլ պարգևատրել են, առանց նույնիսկ իրենց աշխատակիցների հետ զրուցելու և հասկանալու։ «Եվ հիմա թաղապետարանների աշխատակիցները դիմում են մեզ և ասում՝ ինչպե՞ս կարող ենք իմանալ՝ ինչո՞ւ են մեզ ավելի քիչ պարգևատրել, քան մեր գործընկերոջը։ Այս մոտեցումը քաղաքապետարանի կողմից թաղապետարաններում բերում է ներքին լարվածության, ինչը կարող է վնասել գործին»,- հավելեց Խաժակյանը։

Նա կարծում է, որ արդյունքում կարող են ասել, որ աշխատավարձերի բարձրացման փոխարեն՝ ամեն եռամսյակ շուրջ 60 և ավելի միլիոն դրամ հատկացնելով՝ քաղաքապետարանն իրականացնում է անարդյունավետ ծախս, որովհետև չի նպաստում մարդկանց մոտիվացիային ու չի բարձրացնում նրանց կենսամակարդակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում