Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հայկական օրակարգի միջոցով ԱՄՆ ազդակը Թեհրանին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկու նախաձեռնություն է արժանացել հավանության, որոնք վերաբերում են Արցախին: Մեկը առնչվում է սահմանին հրադադարի պահպանման և հետաքննության մեխանիզմների տեղակայմանը, մյուսը՝ Ադրբեջանին քաղաքացիական օդանավերի հարվածելու կարողություն պարունակող սպառազինություն մատակարարելու արգելքին, Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգության համար: Ինքնին հասկանալի է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի այդ որոշումները դեռևս ԱՄՆ գործադիր քաղաքականություն չեն, առնվազն, քանի դեռ հաստատված չեն նաև Սենատում: Միաժամանակ նույնքան հասկանալի է, որ այստեղ բավականին մեծ է հայկական լոբբիի գործողության արդյունքը: Ադրբեջանցիներն էլ, ի դեպ, խոսում են այդ մասին: Բայց պետք է նաև նկատել, որ ԱՄՆ չափազանց լուրջ պետություն է և ունի բավականին կայուն ու կայացած քաղաքական համակարգ լոբբիների ազդեցության տակ չհայտնվելու համար:

Ըստ այդմ, մեծ հաշվով, առանցքային խնդիրներում լոբբիները հասնում են հաջողության այն դեպքում, երբ այդ հաջողությունը բխում է նաև ԱՄՆ շահից ու անհրաժեշտություններից: Եվ ուրեմն, եթե երկու բանաձևերի կամ նախաձեռնությունների հարցում հայկական լոբբին հասել է հաջողության, ուրեմն այդ նախաձեռնությունների կամ այդ հաջողության կարիքն ունեցել է Միացյալ Նահանգները, դրանք բխել են Նահանգների շահից: Եվ դարձյալ, գործադիր թևի արտաքին քաղաքականության տեսանկյունից սա, դեռևս, կատարվող քայլերի շրջանակ չէ, գուցե հեռու է դրանից, սակայն ամեն ինչ չէ, որ պետք է չափվի լոկ Սպիտակ տան սանդղակներով: Ի վերջո, այդ տեսանկյունից էլ ԱՄՆ քաղաքական համակարգը պարզունակ չէ և ինքն իրեն օժտել է միջազգային գերակա խաղի բազմաստիճան ֆունկցիոնալությամբ:

Այդպիսով, ամերիկյան քաղաքականությունը երկու ուժեղ քաղաքական ազդակ է հղում ռեգիոն, ընդ որում՝ դրա լայն իմաստով, այսինքն՝ ոչ միայն ադրբեջանական կամ հայ-ադրբեջանական: Ի վերջո, ամերիկյան ազդակն ուղղված է նաև Իրանին՝ առ այն, որ Նահանգները օրակարգային է տեսնում ստատուս-քվոյի պահպանումը: Իսկ այդ իմաստով Նահանգների և Իրանի շահերը փաստացի համընկնում են, որովհետև ներկայիս ստատուս-քվոյի պահպանումն ու հայկական վերահսկողությունը նաև Իրանի առաջնահերթությունն է, և Թեհրանը մի քանի անգամ և պարբերաբար է ակնարկել այդ մասին: Այդպիսով, հայկական օրակարգի շրջանակում Նահանգների Կոնգրեսը փաստացի երկու նուրբ ազդակ է հղում Թեհրանին, ներկայիս լարվածության պայմաններում, ինչը, անկասկած, հատկանշական է հայաստանյան դիրքերի տեսանկյունից; Ի դեպ, հետաքրքիր է, որ Ռոյթերզը զուգահեռ տեղեկություն էր տարածել, որ ԱՄՆ մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել Իրանի արտգործնախարար Զարիֆի նկատմամբ: Ռոյթերզը հղում էր արել դիվանագիտական ամերիկյան բարձրաստիճան աղբյուրների, որոնք նշել էին, թե դա Վաշինգտոնի ազդակն է Թեհրանին, որ բանակցային մտադրությունն ամենևին սպառված չէ և կա դրա պատրաստակամություն: Այդ առումով, Հայաստանով կամ հայկական օրակարգով Կոնգրեսի որոշման տեսքով «տարանցվող» ազդակը ստանում է լրացուցիչ հետաքրքրականություն խորքային աշխատանքի տարածության իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում