Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող նոր բնակելի թաղամասի շինհարթակ, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին եւ հանձնարարականներ տվել շահագրգիռ կառույցների ղեկավարներին՝ դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: