Իրանի հետ երկրի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ հնարավոր է, սակայն դրա համար անհրաժեշտ է Թեհրանի կողմից կոնկրետ քայլեր ձեռնարկել, որոնք հաստատում են դրա խաղաղ բնույթը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեսաուղերձում, որն արվել է Իրանում տոնվող Նովրուզ տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Կա համաձայնության ձեռքբերման շանս (միջուկային ծրագրի հարցով), եթե Իրանը կոնկրետ քայլեր ձեռնարկի, որոնք հնարավոր կլինի հաստատել, որպեսզի աշխարհին համոզի իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մեջ, Իրանը կկարողանա խաղաղ ատոմային էներգիայի թույլտվություն ստանալ»,- հայտարարել է Օբաման՝ հայտարարելով, որ հավատարիմ է դիվանագիտական երկխոսությանը, քանի որ «հավատում է, որ կա հիմք» խնդրի պրակտիկ լուծման համար:
Իրանում այսօր տոնում են Նոր տարին ըստը արևային օրացույցի ու գարնան գալուստը՝ Նովրուզը









































